Ջերմամեկուսացում պոլիուրեթանային փրփուրով
Ջերմամեկուսիչ պոլիուրեթանային փրփուրը ներկայումս ամենաարդյունավետ ջերմամեկուսացնող նյութն է:
«ԻԶՈՖՈՄ» ընկերությունն առաջիններից է Հայաստանում, որ սկսեց կիրառել հեղափոխական այս տեխնոլոգիան ջերմամեկուսացման ոլորտում։
Առավելություններ
Էներգաարդյունավետ
Ներկայումս ամենաէներգաարդյունավետ ջերմային ծածկույթն է համարվում, քանզի ստեղծում է այնպիսի մեկուսիչ շերտ, որը թույլ չի տալիս արտաքին ջերմային պայմաններին ազդել ջերմամեկուսացված տարածքի ջերմաստիճանի վրա։
Երկարատև ծառայում
Ջերմամեկուսացման կատարման աշխատանքների և նյութի որակի, ինչպես նաև տարածքի առանձնահատկություններից կախված՝ փքվող պոլիուրեթանի կիրառման արդյունքում ապահովված ջերմամեկուսացումը կարող է ծառայել 30-60, որոշ դեպքերում նաև մինչև 80 տարի։
Օդի լրացուցիչ մաքրություն
Տարածքը զերծ է պահում նաև ալերգեններից և այլ օդային աղտոտիչներից, քանի որ կիրառման արդյունքում ապահովվում է այնպիսի անթափանց շերտ, որը երաշխավորում է արտաքին աղտոտիչների ներթափանցումը մեկուսացված տարածք։